Կանանց նվիրված միջոցառում
10.04.2019
Գարնան շունչը և կանանց տոները բանաստեղծական տրամադրություններ են ներշնչում բոլորիս: Ժողովրդական արվեստի կենտրոնում ապրիլի 10-ին տեղի ունեցավ կանանց նվիրված միջոցառում, որի ընթացքում Գայանե Սամվելյանն ասմունքեց հայ պոետների՝ կնոջը ձոնված ստեղծագործություններից, իսկ Քրիստինե Սահակյանի կատարմամբ հնչեցին ազգագրական գողտրիկ երգեր: