2019թ․ «Ժողովրդական վարպետի» վկայականների հանձնում և ցուցահանդես

14.12.2019

Դեկտեմբերի 14-ին՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա 2019թ․ «Ժողովրդական վարպետի» վկայականների հանձնման արարողությունը և վարպետների աշխատանքները ներկայացնող ցուցահանդեսի բացումը․ ասեղնագործություն, արծաթագործություն, փայտի գեղարվեստական մշակում, խեցեգործություն։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 19-ը։ Մուտքն ազատ է։
------------------------
ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)
(010) 569380
info.folkartcenter@gmail.com