Դասախոսություն․ Արծրունի Սահակյան

15.11.2019

Նոյեմբերի 15-ին՝ 15։00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանի դասախոսությունը՝ «Միջնադարյան զանգվածային պատմաճանաչությունը և արդի պատմագիտությունը» թեմայով։
Մուտքն ազատ է։

Արծրունի Սահակյան
Պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Աշխատում է Մատենադարանում և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում, որտեղ վարում է Հայ եկեղեցու պատմության դասընթաց։
Վերջերս հրատարակած գրքերից են․
«Ժողովրդական քրիստոնեությունը միջնադարյան Հայաստանում» (2014),
«Մովսես Խորենացու «Հայոց պատմության» բնագրի պատմություն» (2015),
«Հայ հին վիպական ավանդույթը և երկրորդ դարի պատմագրությունը» (2015),
«Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ» (2017):
Հրատարակության ընթացքի մեջ է «Հին աշխարհից միջնադար՝ գրական բանահյուսական հետագծերով» գիրքը։
------------------------
ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)
(010) 569380
info.folkartcenter@gmail.com