«Հայ ժողովրդական մշակույթ» թեմայով դասախոսություն

14.09.2019

Սկսած սեպտեմբերի 14-ից, յուրաքանչյուր շաբաթ օր՝ ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում  իրականացվելու են հայ և համաշխարհային ազգագրական մշակույթին նվիրված դասախոսություններ (ժողովրդական արվեստներ, ազգային տոներ, խոհանոց, տարազներ և այլն):
Սեպտեմբերի 14-ին կայանալիք առաջին դասախոսության թեման է «Հայկական ժողովրդական մշակույթ», որի ընթացքում կխոսվի «ազգագրություն» տերմինի, հայ ազգագրության և հայկական ժողովրդական մշակույթի ընդհանուր պատկերի մասին:
Մուտքը՝ թանգարանի տոմսերով:
_____________________
ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)