Սեդրակ Երկանյանի ցուցահանդեսը. «Ստեղնի թաքնված գույները»

31.05.2019

Մայիսի 31-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Սեդրակ Երկանյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Ստեղնի թաքնված գույները» խորագրով:

Սեդրակ Երկանյան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012թ.), Անդրկովկասյան մրցույթի (1977թ.), Համամիութենական փառատոնի (1978թ.) դափնեկիր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար։
Ծնվել է 1954 թ. Գյումրիում: Սովորել է Գյումրու երաժշտական դպրոցում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես դաշնակահար (1978թ.) և դիրիժոր-խմբավար (1992թ.)։ Հանդես է եկել Հայաստանի, Վրաստանի, Սանկտ-Պետերբուրգի, Օմսկի, Իրկուտսկի և այլ սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Հանդիսանում է «Խորան» կամերային երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։ Համագործակցել է Հայաստանի ակադեմիական երգչախմբի հետ որպես դաշնակահար-կոնցերտմայստեր (1978-2000թթ.)։ Որպես խմբավար համագործակցել է Հայաստանի Ռադիոյի և Հեռուստատեսության կամերային երգչախմբի (1992թ.), Հալեպի «Զվարթնոց» երգչախմբի (1993-1994թթ.), Երուսաղեմի Սուրբ Յակոբեանց վանքի Ճեմարանի երգչախմբի (2004-2005թթ.) հետ։ 1994 թվականից հանդիսանում է Հայաստանի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։

https://bit.ly/2N2fkhi