Պատմություն

1930-ական թթ. վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորած մի խումբ նվիրյալների ջանքերով հիմնադրվել է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն հիմք է հանդիսացել Ժողովրդական արվեստի թանգարանի կազմավորման համար: Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1978թ., Հայաստանի մշակույթի նախարարության կողմից, հիմնադիր և առաջին տնօրեն՝ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյան: Թանգարանի գործունեությունը տարիներ շարունակ ուղղված է եղել հայ ժողովրդի մշակութային ժառանգության կարևորագույն մաս կազմող ժողովրդական արվեստի նմուշների հավաքմանը, պահպանմանը, զարգացմանն ու հանրահռչակմանը:
2020 թ.-ին վերանվանվել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:
Թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջանում և փայտարվեստի ցուցասրահ Երևանում։