Ծեսեր

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԾԵՍԵՐ
Անցումային են կոչվում այն ծեսերր, որոնք ուղեկցում են անձի հասարակական, հոգևոր, տարիքային անցումր մի վիճակից կամ կարգավիճակից մյուսը: Անցումային ծեսերր բաղկացած են երեք փուլից՝ անջատման, միջանկյալ և միացման: Անցումային կարելի է համարել հետևյալ ծեսերը.
1.      Կենսափուլային
2.       Հասարակական-տարիքային կարգավիճակի փոփոխության
3.       Խմբերին, միություններին, միավորումներին անդամակցելու
4.       Կոչում, աստիճան շնորհելու
5.       Պաշտոն ստանձնելու
6.       Այլ:
Կենսափուլային են համարվում այն ծեսերը, որոնք ուղեկցում են մարդու ծնունդը, ամուսնությունն ու մահր: Այս խմբին են պատկանում հարսանիքը, ծնունդն ու մանկատածությունը և մահը:
Հարսանեկան են այն բոլոր ծիսական արարողությունները և ձևերը, որոնցով ապահովվում է տղամարդու և կնոջ սեռական կապի հարատև կայունությունն ու ամրությունը, նոր սերունդ ստեղծելու նպատակը:
Ծնունդ և մանկատածություն ծեսերը երեխայի ծնունդը նախապատրաստող, ծննդաբերության ժամանակ իրականացվող և հետծննղյան խնամքի հետ կապված ժողովրդական ծեսերն ու արարողություններն են:
Հուղարկավորության և հիշատակի ծեսերը մարդու մահը, թաղումը և հիշատակման օրերը ամբուղջացնող ծեսերի համակարգ է:
 
Նյութը վերցված է Գայանե Շագոյանի <<Անցումային ծեսեր>> հոդվածից