Պար

 Հայ ժողովրդական պարերը ծնունդ են առել դեռևս հեթանոսական շրջանում: Այդ պարերն իրենց բովանդակությամբ ու ձևով շատ բազմազան են՝ ռազմական, ծիսական, աշխատանքային և այլն: Դարերի ընթացքում պարերը ենթարկվել են աստիճանական փոփոխությունների, որոնցից շատերն էլ կորել կամ մոռացվել են:
 Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կարևոր խնդիրներից է մոռացված պարերի հայտնաբերումն ու վերծանումը, մեզ հասած պարերի պահպանումն ու հանրահռչակումը: Իր հիմնադրման օրվանից սկսած, Կենտրոնը մեծապես օգնել է հանրապետությունում գործող ավանդական պարային խմբերին՝ հիմնելով նաև նորերը: Հանրապետության տարբեր քաղաքներում և գյուղերում ստեղծվել են շուրջ 280 պարային համույթներ, 108 մանկական պարային խմբեր, որոնք վերոնշյալ պարային համույթների կադրային ապահովման դպրոցն էին: 1961-1985 թթ. այս խմբերից 41-ը արժանացել են ժողովրդական վարպետների կոչման: