Ֆոտոցուցահանդես «Հավերժի ճամփորդը. Հայաստան». Գագիկ Գասպարյան

20.09.2019

Սեպտեմբերի 20-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ լուսանկարիչ Գագիկ Գասպարյանի հեղինակային ցուցահանդեսի բացումը՝ «Հավերժի ճամփորդը. Հայաստան» խորագրով:
Թվային նորարարություններով լեցուն մեր ժամանակաշրջանում անհրաժեշտ է երիտասարդ սերնդին ներկայացնել լուսանկարչական արվեստի՝ արդեն պատմություն դարձած փուլերից մեկը՝ ժապավենային լուսանկարչությունը: Գեղարվեստական լուսանկարիչ Գագիկ Գասպարյանը ցուցադրեց 80-ական թվականները ներկայացնող կոլորիտային լուսանկարչական շարքեր, որոնք տվյալ ժամանակահատվածի մասին պատմող վավերագրական պատկերներ են: Ներկայացվեց նաև թվային 9 լուսանկարչական աշխատանք:
Ցուցահանդեսը նվիրված էր ՀՀ անկախության տոնին: