Քանդակագործ Անահիտ Մովսիսյանի անհատական ցուցահանդեսը

06.04.2019

Ապրիլի 6-11-ը Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Անահիտ Մովսիսյանի անհատական ցուցահանդեսը:

Անահիտ Մովսիսյանը ծնվել է 1977 թ.: Մասնագիտությամբ քանդակագործ է: Դասավանդում է դպրոցում:
Անահիտն աշխատում է փայտի վրա: Վերջին տարիներին մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, իր աշխատանքները ցուցադրել տարբեր միջոցառումների ժամանակ, ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ: Կազմակերպվել է նաև նրա մոդելավորած հագուստի ցուցադրությունը, որտեղ կտորը համադրել է փայտի և մետաղի հետ: