Ցուցահանդես «Եկայք առ իս…». Լիլիթ Ամիրջանյան

17.10.2019

Հոկտեմբերի 17-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Լիլիթ Ամիրջանյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Եկայք առ իս…» խորագրով:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 27-ը: Մուտքն ազատ է:

Լիլիթ Ամիրջանյանն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը, այնուհետև աշխատանքի անցել Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում՝ որպես մանրանկարիչ:
Աշխատանքային գործունեությանը զուգահեռ, իր սերնդակից և կրտսեր ուսանողներին Մատենադարանում դասավանդել է ավանդական մանրանկարչության կրկնօրինակման արվեստը:
1995 թ. հանձն է առել վերականգնել և շարունակել միջնադարյան Ավետարանների մանրանկարչության արվեստը՝ ստեղծելով երեք ձեռագիր Ավետարան՝ հեղինակային մանրանկարչական նկարազարդումներով:
Կատարել է նաև գրքերի ձևավորումներ (գրաֆիկական,մանրանկարչական), հեղինակել է գիտական հոդվածներ և աշխատություններ, մասնակցել միջազգային գիտաժողովների: Աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում:
2009 թ.-ից առ այսօր ղեկավարում է Մատենադարանի մանրանկարիչ-կրկնօրինակողների բաժինը:
2012 թ.-ից Մատենադարանում անցկացնում է հայ ավանդական մանրանկարչության վարպետության դասեր՝ տեղացի և արտասահմանյան հյուրերի համար:
Հայաստանի նկարիչների միության անդամ է:
------------------------
ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)
(010) 569380
info.folkartcenter@gmail.com