Ցուցահանդես․ «Արարում»

19.06.2019

Հունիսի 19-ին մեր Կենտրոնում տեղի ունեցավ Արմավիրի, Տավուշի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գործող ասեղնագործության, փայտարվեստի և կարպետագործության դասընթացների սաների աշխատանքները ներկայացնող՝ «Արարում» խորագրով ցուցահանդեսը։
Ժողովրդական արվեստի կենտրոնի՝ «ԱՐԱՐ․ ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագիրն իրականացնում է ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի ուսուցում՝ ՀՀ 6 մարզերի 27 համայնքների շուրջ 600 շահառուների շրջանում։