Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանի անհատական ցուցահանդեսը (26.10-29.10.2016)

26.10.2016
Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ներկայացվեցին 20 գեղանկարչական աշխատանքներ:
Գրիգոր Ղարիբյանը նկարել է ուսանողական տարիներին, վրձինը կրկին ձեռքն է վերցրել միայն 65 տարի անց...
Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 29-ը ներառյալ:

Գրիգոր Ղարիբյանը ծնվել է 1930 թ. Սյունիքի Բորիսովկա (Ծղուկ) գյուղում:
1946 թ. ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարան:
1949-1954 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
1962 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան: 1963 թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1973 թ.՝ դոկտորական ատենախոսությունը:
1954-ից աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանում՝ լաբորանտից հասնելով պրոռեկտորի պաշտոնի:
2000 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
1999 թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 2010 թ. նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը և ՀՀ վարչապետի շնորհակալագիրը: Պարգևատրվել է ԵՊՀ երկու ոսկե մեդալներով, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան հուշամեդալով, ՀՀ Կենտրոնական բանկի ոսկե հուշամեդալով և ՀՊՏՀ ոսկե մեդալով: 2010թ. Սյունիքի մարզպետի կողմից նրան շնորհվել է «Պատվավոր սյունեցի» կոչումը: