Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ (10.02.2017)

10.02.2017
Փետրվարի 10-ին մեր Կենտրոնում տեղի ունեցավ «Վերադարձ ակունքներին» կարգախոսը կրող միջոցառում՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ: Գևորգ սարկավագ Գևորգյանը ներկայացրեց Սուրբ Սարգսի տոնի ժողովրդածիսական ավանդույթները, տոնի խորհուրդը ներկայացրեց պ.գ.թ., ազգագրագետ Գոհար Վարդումյանը: Այնուհետև ելույթ ունեցան «Նուբար» ավանդական երգի-պարի համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Նազարյան) և «Նուբարաշեն» համայնքի երաժշտական դպրոցի սաները (ղեկավար՝ Լուսինե Խալաթյան): Իսկ վերջում հայ-ճապոնական երիտասարդ ընտանիքը ներկայացրեց իրենց սիրո յուրօրինակ պատմությունը: Միջոցառման մասնակիցներին բաժանվեցին աղի բլիթներ:

www.facebook.com/events/930989523671504/