Սեդրակ Երկանյանի ցուցահանդեսը. «Ստեղնի թաքնված գույները»

31.05.2019

Մայիսի 31-ին՝ 15:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Սեդրակ Երկանյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Ստեղնի թաքնված գույները» խորագրով:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 7-ը:
Մուտքն ազատ է:

Սեդրակ Երկանյան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012թ.), Անդրկովկասյան մրցույթի (1977թ.), Համամիութենական փառատոնի (1978թ.) դափնեկիր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար։
Ծնվել է 1954 թ. Գյումրիում: Սովորել է Գյումրու երաժշտական դպրոցում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես դաշնակահար (1978թ.) և դիրիժոր-խմբավար (1992թ.)։ Հանդես է եկել Հայաստանի, Վրաստանի, Սանկտ-Պետերբուրգի, Օմսկի, Իրկուտսկի և այլ սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Հանդիսանում է «Խորան» կամերային երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։ Համագործակցել է Հայաստանի ակադեմիական երգչախմբի հետ որպես դաշնակահար-կոնցերտմայստեր (1978-2000թթ.)։ Որպես խմբավար համագործակցել է Հայաստանի Ռադիոյի և Հեռուստատեսության կամերային երգչախմբի (1992թ.), Հալեպի «Զվարթնոց» երգչախմբի (1993-1994թթ.), Երուսաղեմի Սուրբ Յակոբեանց վանքի Ճեմարանի երգչախմբի (2004-2005թթ.) հետ։ 1994 թվականից հանդիսանում է Հայաստանի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։
------------------------
ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)
(010) 569380
info.folkartcenter@gmail.com
www.facebook.com/events/347232269329514/