Մհեր Հարությունյանի ցուցահանդեսը. «Հայրենի բնօրրան»

14.03.2019

Մարտի 14-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ գեղանկարիչ Մհեր Հարությունյանի՝ «Հայրենի բնօրրան» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 19-ը: Մուտքն ազատ է:

 

Մհեր Սեյրանի Հարությունյան
Ծնվել է 1976թ. Գնդեվազ գյուղում:
1986-90թթ. սովորել է Ջերմուկի արվեստի դպրոցում:
1991-95 թթ. սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում:
1996-2002թթ. սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժնում:
Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների.
1995թ.- «Հարմոնիա» միջազգային կենտրոն, երիտասարդ նկարիչների ցուցահանդես
1996թ.- Թումանյանի տուն-թանգարան, «Ուսանողական գարուն» ցուցահանդես
1997թ.- Թումանյանի տուն-թանգարան, «Հ. Թումանյանի տարեդարձին» ցուցահանդես
1998թ.- Ցուցահանդես Երևանի պետական համալսարանում
2000թ.- Թումանյանի տուն-թանգարան, «Կնոջ դիմանկար» ցուցահանդես
2001թ.- Նկարիչների միություն, Ամանորյա ցուցահանդես
2002թ.- Նկարիչների միություն, Գարնանային ցուցահանդես
2003թ.- Հայ արտ մշակութային կենտրոն, Գարնանային ցուցահանդես
2004թ.- Եղեգնաձորի պատմության թանգարան, Վայոց Ձոր մարզի երիտասարդական ցուցահանդես
2010թ.- Նկարիչների միություն, Սուրբ Սարգսի տոնին նվիրված՝ երիտասարդ ստեղծագործողների հանրապետական 2-րդ մրցույթ-ցուցահանդես
2018թ.- Անհատական ցուցահանդես ԵՊՀ Ջերմուկի մասնաճյուղում: