Թաքնված թանգարան - 40

15.12.2018

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ժողովրդական արվեստի թանգարանի հիմնադրման 40-ամյակին: Ժամանակավոր ցուցադրությունների սրահում ներկայացվեցին պրիմիտիվիստ նկարիչների լավագույն աշխատանքները, որոնք գտնվում էին թանգարանի ֆոնդապահոցում: Տեղի ունեցավ 2018 թ. «Ժողովրդական վարպետի» վկայականների տրման արարողությունը, ինչպես նաև տարազների ցուցադրություն՝ մոդելավորող Արտյոմ Սյունեցու հավաքածուից: Միջոցառման ընթացքում հնչեց կենդանի երաժշտություն՝ դուդուկահար Գևորգ Դաբաղյանի և ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանի մատուցմամբ: