Թանգարանների միջազգային օր 2018

18.05.2018

Ժողովրդական արվեստի կենտրոնում Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, տեղի ունեցավ «Կտոր մը երկինք» խմբի ինտերակտիվ համերգը, որի ընթացքում մեր այցելուները սովորեցին հայկական ժողովրդական երգեր: Մեզ մոտ էին հյուրընկալվել նաև Decart մանկապատանեկան մշակութային կենտրոնի սաները, ովքեր ուսումնասիրեցին հայկական զարդանախշերը և փորձեցին վերարտադրել դրանք: