Եվրոպական ժառանգության օրեր-2019

28.09.2019

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում՝ սեպտեմբերի 28-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ Հայաստանի լեհական և հունական համայնքների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պավել Չեպլակը և ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան:

Լուսանկարները՝ Գագիկ Գասպարյանի