Գարնանամուտին և կանանց տոնին նվիրված ցուցահանդես (01.03-12.03.2017)

01.03.2017

Տարիներ շարունակ Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում գարնան առաջին օրը նշանավորվում է ԵՊՀ-ի պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսով:
2017 թ. մարտի 1-ին մեր Կենտրոնում տեղի ունեցավ նրա՝ «Սիրո թևեր» խորագրով 15-րդ անհատական ցուցահանդեսի բացումը: Ներկայացվեցին Նելլի Գևորգյանի հեղինակած կոլաժները:

Ցուցահանդեսը նվիրված է գարնանամուտին և կանանց տոնին: Այն բաց կլինի մինչև մարտի 12-ը: