«Պենտագրաֆիկա». Արուս Սիրադեղյանի անհատական ցուցահանդեսը (10.12-15.12.2016)

10.12.2016
 
Դեկտեմբերի 10-ին մեր Կենտրոնում տեղի ունեցավ ժողովրդական վարպետ Արուսի Սիրադեղյանի՝ «Պենտագրաֆիկա» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
 
«Պենտագրաֆիկա» տերմինը հեղինակը հորինել է՝ ելնելով իր աշխատանքների առանձնահատկությունից: Պենտոգրամը կամ Սողոմոնի կնիքը ամենատարածված երկրաչափական ձևերից մեկն է: Այն ունի 5 անկյուն, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մի առանձին տարերք՝ ջուր, կրակ, հող, օդ և եթեր: «Իմ ստեղծագործությունները աբստրակցիա չեն: Աբստրակցիան անառարկա արվեստն է, իսկ իմ աշխատանքների գլխավոր հերոսները պենտոգրամի 5 տարրերն են: Ուստի իմ ստեղծագործական ոճը կարելի է անվանել պենտագրաֆիկա, որտեղ պատկերները ստացվում են 5 միջոցներով՝ գծով, գույնով, ստվերով, հարթություններով և ծավալներով»,- նշում է Արուսի Սիրադեղյանը:
 
ԱՐՈՒՍ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Ժողովրդական վարպետ:
Ծնվել է 1971 թ., Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի Ճարտարագիտական համալսարանի քիմիական ֆակուլտետը: 1994-1999 թթ. խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Գերմանիայի Համբուրգ քաղաքում: 2001 թ. Շվեդիայի Կրիստիանշտատ քաղաքում մասնակցել է «Քաղաքի լավագույն նկարիչներ» խորագրով խմբակային ցուցահանդեսին: 2001-2003 թթ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Շվեդիայի Օնեստատ, Մալմո և Գյոթեբուրգ քաղաքներում: 2016 թ. սեպտեմբերին Երևանում մասնակցել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված՝ «Կավ և կտավ» խորագիրը կրող ցուցահանդեսին: