«Պատրաստում ենք նկարազարդ ձնեմարդուկներ». վարպետության դաս դպրոցականների համար (24.12.2016)

24.12.2016
Դեկտեմբերի 24-ին մեր Կենտրոնում երեխաների համար անցկացվեց «Պատրաստում ենք նկարազարդ ձնեմարդուկներ» վարպետության դասը:
Մանկական գրքերի նկարազարդումների հեղինակ, գրաֆիկ-նկարիչ Նաիրա Ահարոնյանի հետ երեխաները պատրաստեցին և նկարազարդեցին ձնեմարդուկներ, որոնք այս տոնական օրերին իրենց ուրույն տեղը կգտնեն յուրաքանչյուրի տանը:
Երեխաները Կենտրոնի կողմից ստացան Ժողովրդական տոնական երգերի բառեր, ինչից հետո անմիջապես բացահայտվեց նաև նրանց երաժշտական տաղանդը, և ամբողջացավ Կենտրոնում տիրող տոնական տրամադրությունը:
Վերջում փոքրիկների համար կազմակերպվեց անվճար շրջայց թանգարանում:
(Լուսանկարները՝ Գագիկ Գասպարյանի)