«Հայկական հանգույց. հայոց գորգագործական մշակույթը». հանրապետական 2-րդ գիտաժողով (25.11.2016)

25.11.2016
 
2016 թ. նոյեմբերի 25-ին մեր Կենտրոնում մեկնարկեց «Հայկական հանգույց. հայոց գորգագործական մշակույթը» հանրապետական II գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Տեղի ունեցավ «Խաչգորգի» ծիսական կտրման արարողությունը, որից հետո նախարարն ու զեկուցողները գորգի հենքին թողեցին իրենց ստորագրությունները:
 
Զեկուցողներ՝
1. Աշխունջ Պողոսյան (ՀՀ մշակույթի նախարարություն. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ)
«Կովկասյան գորգերի հետազոտման սկզբունքներն ու խնդիրրները»
2. Մելանյա Բալայան (Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն)
«Արցախի պատմաերկրագիտական թանգարանի գորգերի ու կարպետների հավաքածուի նոր համալրումները»
3. Աստղիկ Ամիրբեկյան (արվեստաբան, «Հանգույց» հիմնադրամի գորգերի բաժնի պատասխանատու)
«Բուսածաղկային հորինվածքները Լոռվա և Արցախ-Սյունիքի գորգագործական կենտրոններում»
4. Սոնա Քալանթարյան (ԵԳՊԱ մագիստրոս, արվեստաբան)
«Արևելյան գորգը վաղ Վերածննդի իտալական կերպարվեստում»
5. Ալբերտինա Ղոչոյան (ԵԳՊԱ մագիստրոս, արվեստաբան)
«Հայկական գորգարվեստի նմուշները «Ժիվանշի» նորաձևության տան «HAUTE COUTURE» 2015 թ. հավաքածուում»
6. Սվետլանա Պողոսյան (Հայոց ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն)
«Հայոց ազգագրության թանգարանի «Գործվածք» հավաքածուի մի քանի մշակութային մասունքներ» 
7. Դիանա Հովհաննիսյան (ԵՊՀ արվեստի պատմության ամբիոնի առաջին կուրսի մագիստրանտ)
«Խաչային հորինվածքը հայոց գորգարվեստում»
8. Աստղիկ Իսրայելյան (Հայաստանի պատմության թանգարան)
«Նշանախշով և ծաղկավիշապով հայկական մի գորգ»
9. Նարինե Գևորգյան (Հայաստանի պատմության թանգարան)
«Հայաստանի պատմության թանգարանի ջեջիմների հավաքածուն»
10. Անի Մխիթարյան (Հայոց ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պատմության թանգարան)
«Հայոց ազգագրության թանգարանի խորանավոր գորգերը»
 
Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն
ք. Երևան, Աբովյան 64
(010) 569380, (010) 569383
info.folkartcenter@gmail.com

www.facebook.com/events/705371126280392/