«Ծովի լռությունը». գծանկարիչ Ծովինար Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը (19.11-26.11.2016)

19.11.2016
 
Նոյեմբերի 19-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ գծանկարիչ Ծովինար Թադևոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Ծովի լռությունը» խորագրի ներքո: Ինչպես նշեց Կենտրոնի տնօրեն, գրող Հովիկ Հովեյանը՝ Ծովինարը մեզ ներկայացրեց ծիսական, դիցական այն ժամանակաշրջանը, որում ինքն ապրում է. նա կապ չունի երկրային, պրագմատիկ ժամանակի հետ, ամբողջը դիցաբանություն է...
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 26-ը:


ԾՈՎԻՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ծնվել է 1970 թ.-ին, Երևանում: Սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչական ֆակուլտետի գծանկարի բաժնում: 1993 թ.-ից մինչ օրս աշխատում է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: 1999-2002 թթ. աշխատել է Տիկնիկային գործիչների միության հայկական կենտրոնում՝ որպես նկարիչ: Դասավանդել է գրաֆիկա: Մասնակցել է «Աշնան արև» (2013), ՀՀ նկարիչների միության (2015), «Նարեկացու լույսը» (2015) և գրաֆիկական աշխատանքների այլ ցուցահանդեսների: Աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում հայ նկարիչների կողմից իրականացվող՝ ժամանակակից արվեստին նվիրված նախագծերի շրջանակներում: Փառատոների է մասնակցել Իտալիայում, Լեհաստանում և այլ երկրներում: 

Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն
ք. Երևան, Աբովյան 64
(010) 569380, (010) 569383
info.folkartcenter@gmail.com

www.facebook.com/events/1214944741896997/