«Հանդիպում էթնիկ մշակույթի հետ» կրթական ծրագրերի շարք

31.12.2016
 
«Հանդիպում էթնիկ մշակույթի հետ» կրթական ծրագրերի շարքը ներառում է  ժողովրդական արվեստի ավանդույթները կրող, արդիական  3 դասընթաց.
«Գորգի այբուբեն» գորգագործության դասընթաց
Այս դասընթացի մասնակիցները,  բացահայտելով գորգարվեստի գաղտնիքները, ծանոթանալով գորգի այբուբենին, դասընթացի ավարտին կկարողանան ինքնուրույն գործել փոքրիկ գորգի նմուշներ: Գորգագործության հմտություններն ուսուցանելու է ժողովրդական վարպետ Սյուզաննա Ավետիսյանը:
Դասընթացի տևողությունը՝  4 ամիս, շաբաթական  1 օր,  2 ժամ:
«Ասեղնահյուսք» ասեղնագործության դասընթաց
Ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը կուսուցանի ասեղնագործել զարդանախշեր՝ հարթակարի, գծակարի, խաչկարի և այլ կարատեսակներով, կծանոթացնի նաև հայկական ավանդական կարատեսակներին:
Դասընթացի տևողությունը՝  4 ամիս, շաբաթական  1 օր,  2 ժամ:
«Պարի լեզուն» պարի դասընթաց
Դասընթացի շնորհիվ հնարավորություն կունենաք բացահայտելու էթնիկ պարերի  առանձնահատկությունները. ծագումնաբանությունը, ուղղությունը, տեսակները: Մշակույթի համալսարանի դասախոս, փորձառու պարուսույց Լյուդվիգ Պողոսյանի հետ կսովորեք ծիսական, մարտական, հարսանեկան պարեր:
Դասընթացի տևողությունը՝  6 ամիս, շաբաթական  1 օր,  1 ժամ   30 րոպե:
 
Բոլոր դասընթացների համար գործում է նաև աբոնեմենտային ճկուն համակարգ. այն հնարավորություն է ընձեռում մասնակցել դասընթացներին՝ զեղչային նկատելի առավելությամբ:
Մասնակիցներին Կենտրոնի կողմից կտրվեն հավաստագրեր:
Պարտադիր նախնական գրանցման և այլ հարցերի համար զանգահարել՝  +374 10 56 93 80,  +374 99 52 73 13: